Տեղի է ունեցել Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյխուն Բայրամովի հեռախոսազրույցը։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի առնչությամբ նոյեմբերի իննին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ընդունված Հայտարարության կատարման ընթացքը, ինչպես նաեւ առանձին հարցեր, կապված միջազգային եւ ռեգիոնալ օրակարգի հետ։