Մահացել է Լարիսա Գոլուբկինան

Մահացել է Լարիսա Գոլուբկինան

86 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Լարիսա Գոլուբկինան։ 

Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։

«Կես ժամ առաջ լուր եկավ, որ մահացել է իմ ընկերը՝ «Հուսար բալլադ»-ի աստղը, հոյակապ դերասանուհի Լարիսա Գոլուբկինան»,- գրել է Մալախովը Telegram-ի իր ալիքում։ 

Վերջին տարիներին դերասանուհին տառապել է ծանր հիվանդությամբ. 2024 թվականի հոկտեմբերին նրա մոտ ախտորոշվել է արյան քաղցկեղ: