ՔՊ-ում նիստ է հրավիրվել

ՔՊ-ում նիստ է հրավիրվել

Մեր տեղեկություններով՝ այս պահին խորհրդարանական իշխող ֆրակցիան նիստ է հրավիրել։ Օրակարգում ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է։

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Վահագն Հովակիմյանը, ում կուսակցությունը գործուղում է ԿԸՀ ՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։

Մեզ ասացին, որ բավականին թեժ քննարկում է ընթանում, քանի որ փոխնախագահի մի քանի թեկնածուներ կան՝ ի դեմս հանձնաժողովական Արփի Դավոյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի, որը հանձնաժողովի անդամ չէ, սակայն կարող են տեղափոխել ու նշանակել։ Չի բացառվում, որ այլ թեկնածուներ էլ լինեն։