Ով է Արցախի նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածուն

Ով է Արցախի նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածուն

ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020 թվականի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին։

Ներկայացնում ենք Դավիթ Իշխանյանի կենսագրությունը։

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին ԼՂ Մարտունու շրջանի Աշան գյուղում:

1975-1985թթ. սովորել է Աշանի միջնակարգ դպրոցում:

1985-1992թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական բաժնում:

1987-1989թթ.  ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է:

1991թ. դեկտեմբերի 28-ին  Բերդաշենի թիվ 61 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992-1994թթ.՝ ԼՂՀ ՊԲ գումարտակի հրամանատար

1995-2000թթ.՝ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն

2000-2005թթ. ՝ Աշան գյուղի համայնքի ղեկավար

1989 թվականից  ՀՅԴ կուսակցության անդամ է:

2007 թվականից առ այսօր ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչն է:

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 24-Ա հրամանագիր 04.05.2012թ.) և «Մխիթար Գոշ» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):