Նորածին երեխային կաթի փոխարեն սուրճով են մեծացրել

Նորածին երեխային կաթի փոխարեն սուրճով են մեծացրել

Ինդոնեզիայում ծնողները մի քանի ամիս շարունակ կաթի փոխարեն սուրճով են մեծացրել։ Այս մասին հայտնում է Odditycentral-ը։ Ըստ հրապարակման, երիտասարդ ամուսիններ Անիթա եւ Սարիֆուդդին Հաուրները ցանկացել են տնտեսել, ու իրենց նորածին երեխային կաթի փոխարեն սուրճով են մեծացրել։ Երիտասարդ ամուսինները աշխատում են կոկոսի պլանտացիայում եւ լինում են դեպքեր, երբ առհասարակ ուտելու ոչինչ չեն ունենում։ Դրա համար էլ այլ ելք չունենալով իրենց նորածին դստերը այդ եղանակով են կերակրում, ինչը երեխային այնքան է դուր եկել, որ ծնողների փոխանցմամբ, նույնիսկ այն օրերին, երբ սուրճ չեն տալիս, իրեն նյարդային է պահում՝ պահանջելով հերթական չափաբաժինը։