Բոլորդ հերոսներ եք. Կարապետյանը գոլը նվիրել է հայ զինվորին

Բոլորդ հերոսներ եք. Կարապետյանը գոլը նվիրել է հայ զինվորին

Երեկ Ռուսաստանի առաջնության շրջանակում Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի «Տամբովը» 2-0 հաշվով առավելության է հասել «Ռոտորի» նկատմամբ։ Խաղի հաշիվը հանդիպման 58-րդ րոպեին բացել է հենց հայազգի ֆուտբոլիստը։

Հանդիպման ավարտից հետո ռուսական մարզական լրատվամիջոցների հետ զրույցում Կարապետյանն անդրադառնալով իր խփած գոլին նշել է, որ այն նվիրում է իր հայրենակիցներին։
«Այսօրվա իմ գոլը «Տամբովի» կազմում նվիրում եմ Հայաստանում ապրող իմ եղբայրներին, բոլոր նրանց, ովքեր այս բարդագույն օրերին պայքարում են մեր երկրի համար։

«Ի՛մ եղբայրներ, սա մի փոքր փորձ է ձեզ հաճելի պահեր պարգևելու համար։ Ձեզ հիանալի ծառայություն եմ մաղթում։ Դուք բոլորդ հերոսներ եք։ Ամբողջ Հայաստանը հպարտանում է ձեզնով»,- ասել է Կարապետյանը։