Ալիևն ու Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Ալիևն ու Միշելը քննարկել են  հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր ջանքերին հանուն կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի:

Այս մասին Շառլ Միշելը գրառում է կատարել X միկրոբլոգում՝ հայտնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Նա նշել է, որ անցյալ շաբաթ Բուդապեշտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո նույնպես քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի բոլոր ջանքերին»,- գրել է Միշելը։