Ադրբեջանը հասավ իր նպատակին, իսկ մենք հերթական պարտությունը գրանցեցինք

Ադրբեջանը հասավ իր նպատակին, իսկ մենք հերթական պարտությունը գրանցեցինք

Այսօր՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ կողմերը մասնավորապես նշել էին, որ «Պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը՝ հնարավորինս շուտ լուծելու համար այն մնացած խնդիրները, որոնք բխում են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից»:

Տեքստն ընդհանուր ֆրազներից է բաղկացած, որտեղ խոսվում է դեմարկացիա իրականացնող հանձնաժողովի ձևավորման, տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, հարաբերությունների նորմալացման, երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման մասին: Սակայն ո'չ հանդիպման ժամանակ, ո'չ էլ փաստաթղթում ոչ մի տող չկա չկա արձանագրված մեր գերիների վերադարձի մասին, ոչ մի խոսք չի ասվում Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժման և այդ տարածքներից նահանջելու և ադրբեջանական զինուժը դուրս բերելու մասին: Որևէ կերպ հիշատակված չէ նաև Գորիս֊Կապան ճանապարհի հարցը և ակնհայտ է, որ այդ ճանապարհը մնում է ադրբեջանական տիրապետման ներքո, իսկ անօրինական մաքսակետերը մնալու են այնտեղ: Արձանագրենք, որ Ադրբեջանը հասավ իր նպատակին, իսկ մենք հերթական պարտությունը գրանցեցինք: