Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Դատավոր Դավիթ Գրիգորյանի (Լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) նկատմամբ քրեական հետապնդումը, ըստ տեղեկությունների, դադարեցվել է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց դատավորի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Վերջինս նշեց՝ լրատվամիջոցներից է իմացել այդ մասին։

«Մենք հրապարակումներից ենք տեղեկացել, որոշումը չեմ տեսել։  Քրեական հետապնդում իրականացնելն անհնար էր։ Պարոն Դավիթ Բալայանի վարույթում էր այս գործը գտնվում։ Ես դեռեւս չեմ հետաքրքվել»,-նշեց պաշտպանը։

Դավիթ Բալայանի աշխատակազմից մեղ փոխանցեցին, որ , այո, քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Որոշումն առկա է, մի քանի ժամից «Դատալեքսում» կերեւա»։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։

Նշենք, որ դատավորը կարգավիճակ ունի պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ-ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինը քրեական գործի հարուցումը մերժել էր։ Իսկ 2019 թ.-ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։