Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

Աբխազիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Պետության ղեկավարի պաշտոնին հինգ թեկնածու է հավակնում. հայտնի աբխազացի քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և «Սևծովյան զարգացման բանկի» նախագահ Ադգուր Խուրխումալը:

ԿԸՀ-ի տվյալներով` քվեարկության անցկացման համար 152 ընտրատեղամաս է կահավորվել բուն Աբխազիայում, ևս երկուսը` Ռուսաստանի տարածքում` Մոսկվայում և Չերկեսկում: 

Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։

Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 16-ին: