Ուկրաինան լայնածավալ հարձակում է ձեռնարկել․ ՌԴ ՊՆ
Հունիսի 4-ին Ուկրաինան հարավային Դոնեցկի ուղղությամբ հինգ հատվածներում ձեռնարկել է լայնածավալ հարձակում։
Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ առաջատար հրամանատարական կետերից մեկում անձամբ ներկա է գտնվել ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ ուկրաինական բանակը չի կարողացել հասնել իր նպատակներին։
Ըստ հաղորդագրության, Ուկրաինայի զինված ուժերը ռազմավարական ռեզերվներից մարտի են դուրս բերել 23-րդ և 31-րդ մեքենայացված բրիգադները, նրանց աջակցել են այլ զորամասեր և ստորաբաժանումներ։
Լայնածավալ հարձակմանը ներգրավված են եղել մեքենայացված և երկու տանկային գումարտակ։
«Հակառակորդի նպատակն էր ճեղքել մեր պաշտպանությունը ռազմաճակատի՝ իրենց կարծիքով ամենախոցելի հատվածում։ Հակառակորդը չի հաջողվել կատարել իր առջեւ դրված խնդիրները»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության Telegram-ի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, հայտնի է, որ թեժ ու անզիջում մարտեր են ընթանում ՌԴ Բելգորոդի մարզում, որտեղ ուկրաինական բանակի շարքերում մարտնչող ռուս կամավորականներն ու պարտիզանները մարտի են բռնվել ռուսական բանակի հետ, պատանդ վերցնելով ռուս զինվորականների։
Կարծիքներ