Հայտնի է, թե որտեղ է ապրելու Բոլիվիայի վտարանդի նախկին նախագահը

Հայտնի է, թե որտեղ է ապրելու Բոլիվիայի վտարանդի նախկին նախագահը

Բոլիվիայի նախկին նախագահ, այժմ վտարանդի Էվո Մորալեսը ապրելու է արգենտինական Սան-Ռամոն-դե-լա-Նուեւա-Օրան քաղաքում, որը գտնվում է Բոլիվիայի սահմանից մեկ ժամվա հեռավորության վրա, վարձակալած առանձնատանը։ Այս մասին հայտնում է Expreso de Salta-ն։

Նախկին նախագահ Մորալեսը այնտեղ կտեղափոխվի արդեն հաջորդ շաբաթ, որտեղից կղեկավարի իր «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցության գործունեությունը, հատկապես՝ հաջորդ տարի Բոլիվիայում կայանալիք ընտրություններին կուսակցության ընտրարշավը։ Այնտեղ կհանգրվանեն նաեւ նախկին փոխախագահ Ալվարո Գարսիա Լիներան եւ էլի տասներկու մարդ, որոնք աշխատում են նախկին նախագահի հետ։ Expreso de Salta-ն մանրամասնում է, որ Մորալեսին Արգենտինայում կպաշտպանի արգենտինական դաշնային ոստիկանությունը։