Իրանը դեմ է տարածաշրջանում հակամարտություն հրահրելուն, բայց...
Իրանը դեմ է տարածաշրջանում հակամարտություն հրահրելուն, սակայն իսրայելական կողմը պետք է պատասխան տա իր արածի համար։
Ինչպես հաղորդում է Al-Arabiya-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Միաժամանակ նա նշել է, որ իր երկիրը հեռու է Մերձավոր Արևելքում լարվածության սրման մտադրությունից։
Ավելի վաղ, ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար Իսրայելը կստանա որակյալ պատասխան՝ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:
ԱՄՆ-ում և Իսրայելում սպասում են, որ Իրանը հարված կհասցնի առաջիկա ժամերին: Երուսաղեմում նույնիսկ բունկեր են պատրաստել Իսրայելի ղեկավարության համար:
Կարծիքներ