Volkswagen-ը մտադիր է փակել Գերմանիայի գործարանները
Volkswagen գերմանական ավտոարտադրող ընկերությունը մտադիր է փակել Գերմանիայում ունեցած իր գործարանները։ Դրանով ընկերությունը հրաժարվում է մինչեւ 2030 թվականը այդ քայլին չդիմելու իր խոստումից։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Ընկերության ղեկավարությունը խոստովանել է, որ անցյալ տարում ծախսերի կրճատման ծրագիրը չեն կարողացել կատարել մի քանի միլիարդ եվրոյով։
Արդյունքում Volkswagen-ն աշխատում է վնասով։ Դրա համար էլ ներկայումս դրվել է Գերմանիայում արտադրական հզորությունները պահպանել-չպահպանելու նպատակահարմարության հարցը։
Նշենք, որ չնայած այս ամենին, բորսայում Volkswagen-ի սովորական բաժնետոմսերը թանկացել են 3,1 տոկոսով, արտոնյալները՝ 2,2 տոկոսով։
Կարծիքներ