Զեյնալյանը Նիկոլից «դաբրո» եթե ունենար, կպատասխաներ

Զեյնալյանը Նիկոլից «դաբրո» եթե ունենար, կպատասխաներ

Երեկ ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցեր էին ուղղում պատգամավորները։ Ինչպես հայտնի է, դատապարտյալների ներման 133 խնդրագրից ընդամենը երկուսին է մասնակի բավարարվել։

Այս մասին կարծիք է հայտնել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ «Ես իմ անձնական կարծիքն ունեմ՝ ինչու էդպես եղավ, որովհետև մեկ ցմահ դատապարտյալի վերաբերյալ արտահոսքը, որը հանրային էսկալացիա բերեց, ուղղակիորեն վնասեց նաև մյուս գործերին, որովհետև ես վստահաբար գտնում եմ, որ Ստեփան Գրիգորյանը, որին բոլորս ճանաչում ենք, պիտի ներվեր։ Միանշանակ։ Բայց ես կարծում եմ՝ էստեղ իշխանությունը, չասեմ՝ վախեցավ, բայց չփորձեց գնալ հանրային էսկալացիայի ճանապարհով, այլ փորձեց գնալ համահարթեցման ճանապարհով, ու որպեսզի հետո չլինեն նորից էմոցիաներ, որոշեց բոլորին մերժել։ Էլ ի՞նչ անի Ստեփանը, երբ ինքը բոլոր իրավական ճանապարհները սպառել է, ռիսկեր չունի, կարցեր չունի, որ ազատ արձակվի»։ Զեյնալյանը որևէ սպառիչ պատասխան չտվեց՝ հիշեցնելով, որ ինքը՝ որպես արդարադատության նախարար, կաշկանդված է իր կարգավիճակով, և իր դիրքորոշումները՝ որպես իրավապաշտպան, պիտի տարբերվեն նախարարի դիրքորոշումից։

«Մենք կարող ենք նայել օրենսդրությունը՝ արդյոք տարբերակվա՞ծ է սովորական դատապարտյալների և ցմահ դատապարտյալների պարագայում, արդյոք պահպանվե՞լ են դրանց հիմքերը, եթե կա տարբերակված մոտեցում և հիմքերը պահպանվել են, ապա կանդրադառնանք նաև այդ խնդրին»։ Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին հարցրինք, թե ինչպե՞ս է գնահատում նախարարի հայտնած դիրքորոշումը․ «Զեյնալյանը Նիկոլից «դաբրո» եթե ունենար, կպատասխաներ .Նաիրայենց հարցերին ։ Նույն վիճակն է այն ժամանակ էլ, Սերժի բերնից պիտի խոսք դուրս գար, որ իր «մամուլի խոսնակները» բան ասեն .չգիտեմ ինչ ասել, որ Նիկոլը քայլ անի։ Պարզ երևում է, որ ցուցում չունի հստակ պատասխանելու հարցին։ Պարոն վարչապետ, դուք հայտնել եք ձեր քաղաքական դիրքորոշումը .ապա ինչո՞ւ է պարոն Զեյնալյանը քաշվում չի համարձակվում հստակ պատասխանել պատգամավորների հարցերին .ինչու է խուսափում, ժողովուրդը ձեզ վստահել է ու մանդատ տվել, որ անկաշկանդ որոշում կայացնեք։ Ինչպես դուք եք ասում քայլ արա, որոշում կայացրու»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգորյանը։