Կողոպտել են «աշխարհի լավագույն» հյուրանոցը

Կողոպտել են «աշխարհի լավագույն» հյուրանոցը

Կողոպտել են Փարիզի George V հյուրանոցը, որը համարվում է աշխարհի լավագույն հյուրանոցը։ Այս մասին գրում է Le Figaro-ն։ Հյուրանոցը գտնվում է Փարիզի սրտում՝ Ելիսեյան դաշտերում։

Ըստ պարբերականի, երկու զինված անձինք մտել են հյուրանոց, կոտրել ցուցափեղկերի ապակիները եւ տարել այնտեղից թանկարժեք զարդեր։ Կողոպուտի ժամանակ մարդիկ չեն տուժել։ Ընդհանուր վնասը կազմում է 100 հազար եվրո։ Հանցագործների ինքնությունը դեռ պարզված չէ։