Բերձորի բնակիչները փակել են Լաչինի միջանցքի ճանապարհը՝ պահանջելով չհանձնել Բերձորը

Բերձորի բնակիչները  փակել են Լաչինի միջանցքի ճանապարհը՝ պահանջելով չհանձնել Բերձորը

Բերձորի բնակիչներն այս պահին փակել են Լաչինի միջանցքի ճանապարհը՝ պահանջելով չհանձնել Բերձորը. «Ուզում ենք խոսել ռուս խաղաղապահների ղեկավարի հետ՝ հասկանալու՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ է լինելու մեզ հետ: 150-ից ավելի ժողովուրդ ենք, ապրում ենք, հելնենք՝ ո՞ւր գնանք»,- ասում են հավաքվածները: Բերձորցիներին ասել են` մինչև ամսվա վերջ պետք է հեռանան քաղաքից: