Նեթանյահուն հոսպիտալացվել է

Նեթանյահուն հոսպիտալացվել է

Իսրայելի «Լիքուդ» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Բինիամին Նեթանյահուն հոսպիտալացվել է։ Նա տեղափոխվել է Երուսաղեմի հոսպիտալներից մեկը։

Նախկին վարչապետն իրեն վատ է զգացել Յոմ-Կիպուրի տոնական աղոթքի ժամանակ։ Նեթանյահուն կանցնի բուժզննում։ Առաջիկա ընտրություններում նրա գլխավոր մրցակից Յաիր Լապիդը Նեթանյահուին շուտափույթ ապաքինում է մաղթել։