Դա Հայաստանի համար ամենակործանարար գործոններից մեկն է

Ավելի ու ավելի հետաքրքիր են զարգանում իրադարձությունները։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի ԴԱԾ-ի կողմից մոնիթորինգային ինչ-որ գործառույթներ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների հանգույցում:
Փաստորեն կարելի է արձանագրել, որ Մոսկվայում համաձայնության են եկել, որ ոչ մի միջանցք չի լինելու, ինչն էլ սկզբունքորեն ի սկզբանե հայտարարել է ռուսական կողմը ։
Բայց այստեղ երեք խնդիր կա .
1-Տրանս-ատլանտյան վեկտորը (ԱՄՆ, Թուրքիա, Մեծ Բրիտանիա և ԵՄ) Հարավային Կովկասում լոգիստիկ հանգույցները իրենց տեսլականի լույսի ներքո ոչ մի կերպ չի դիտարկում ՌԴ-ի կողմից մոնիթորինգի ( նույնիսկ մասնակի) նույնիսկ տեսական հնարավորությունը։ Արևմուտքի նպատակը , ամբողջական վերահսկողության հաստատելն է տարածաշրջանում.
Այսինքն ՝ Արևմուտք-Արևելք գծով կոշտ հակամարտություն է ուրվագծվում։
2-Արևմտամետ լոբբին ՝ ի դեմս կառավարության աշխատակազմի մեծամասնության և փաշինյանական կառավարության նախարարների ներքո, հանգիստ չի նայի Փաշինյանի կողմից նման որոշումների ։
3-Հայաստանի իշխանությունների բացարձակ ոչ ադեկվատ պահվածքը ՝ ի դեմս Փաշինյանի , որը կոնյունկտուրայից ելնելով կարող է վայրկենապես թռնել իր պարտավորություններից, արդեն դարձել է քաղաքական մեմ ։
Ռուսները, ամերիկացիները, իրանցիները դա գիտեն, և դա իրականում Հայաստանի համար ամենակործանարար գործոններից մեկն է ։
Արման Աբովյան
Կարծիքներ