Արագածավան գյուղում 20 հոգի վարակվել է կորոնավիրուսով

Արագածավան գյուղում 20 հոգի վարակվել է կորոնավիրուսով

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում կորոնավիրուսի 2 տասնյակ դեպք է հայտնաբերվել։
Գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պայքարում են համավարակի դեմ․ «Պայքարում ենք վիրուսի դեմ, վարակակիրներ կան, բուժվածներ էլ կան, այժմ  պառկածներ էլ կան, որոնք բուժման ընթացքի մեջ են»։

Նա նշեց, որ արդեն 17 հոգի բուժվել եւ վերադարձել է տուն․ «Ընդհանուր առմամբ, 20 հոգի են վարակակիրները եղել, 17-ը բուժվել են, 3-ն էլ բուժվում են։ 2-3 ընտանիք է։ Իրավիճակը շտկվում է»։

Նշենք, որ այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 10524 դեպք կա, 170 մահ, 3454 ապաքինված։