Մալյանը զանգահարել է կնոջը․ նոր մանրամասներ

Մալյանը զանգահարել է կնոջը․ նոր մանրամասներ

Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց այժմ հավաքվել են Նարեկ Մալյանի աջակիցները, որին ժամ առաջ բերման են ենթարկել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները: Մալյանի պաշտպանությունը ստանձնել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, դեպքի հետ կապված ոստիկանություն է եկել նաև իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Մալյանին բերման ենթարկելու պատճառների վերաբերյալ դեռ որևէ բան իրենց հայտնի չէ, նրան նույնիսկ թույլ չեն տվել զանգահարել, որը նրա իրավունքների խախտում է։

Քիչ հետո նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Մալյանին թույլ են տվել կապվել կնոջ հետ, այժմ Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է ներս մտնել 6-րդ վարչության շենք։