Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ

Մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1200 կրակոց: Այս  մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: