Չի կարելի հազի դեմ նախատեսված սիրոպներն ընդունել կորոնավիրուսի դեմ թերապիայում․ գիտնականներ

Չի կարելի հազի դեմ նախատեսված սիրոպներն ընդունել կորոնավիրուսի դեմ թերապիայում․ գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ հազի եւ մրսածության դեմ նախատեսված, հիմնականում առանց դեղատոմսի վաճառվող սիրոպները ունեն իրենց բաղադրության մեջ նյութ, որը կոչվում է դեկստրոմետորֆան, եւ որը կարող է մարդուն վնասել, եթե այդ սիրոպը կիրառվի կորոնավիրուսի բուժման թերապիայում։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Ըստ հրապարակման՝ այդ նյութը կարող է նույնիսկ պատճառ դառնալ կորոնավիրուսի բազմացման համար կորոնավիրուսով վարակված այն մարդու օրգանիզմում, ում փորձում են բուժել կորոնավիրուսից նման սիրոպների կիրառությամբ։

Փորձարկումները արվել են աֆրիկյան կանաչ կապիկների վրա, որոնց մոտ դեղամիջոցների հանդեպ ունեցած արձագանքը նման է մարդկանց մոտ դեղամիջոցների արձագանքին։ Պարզվել է, որ երբ կորոնավիրուսով վարակված կենդանու օրգանիզմում ներարկվում է դեկստրոմետորֆան տեսակի նյութը, կորոնավիրուսի բազմացումը օրգանիզմում սկսում է արագանալ։ Գիտնականները շարունակում են հետազոտությունները։

Նշենք, որ այս նյութը օգտագործվում է դեղերի արտադրության մեջ, քանի որ այն կարողանում է ճնշել հազի ռեֆլեքսն առաջացնող ուղեղային ազդակները։