Բայդենը խնդրել է Պուտինին «հանգիստ թողնել» «Ազատություն» ռադիոկայանին․ Սերգեյ Լավրով

Բայդենը խնդրել է Պուտինին «հանգիստ թողնել» «Ազատություն» ռադիոկայանին․ Սերգեյ Լավրով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ Ժնեւյան հանդիպման ժամանակ խնդրել է «հանգիստ թողնել» «Ազատություն» ռադիակայանին» Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նախարար Լավրովը ասել է, որ ամերիկացիները բազում տասնամյակներ ոչ միայն ունեն օրենք «արտասահմանյան գործակալների» մասին, այլ նաեւ այդ օրենքն ակտիվորեն կիրառում են, այդ թվում նաեւ մի շարք արեւմտյան երկրների հանդեպ։ «Այդ ամենը կլիներ նորմալ եւ ոչ մեկը այդ մասին չէր էլ հիշի։ Սակայն հենց որ մենք փոխ վերցրեցինք աշխարհի առաջատար դեմոկրատիայի առաջավոր փորձը, միանգամից մեզ սկսեցին մեղադրել որ սկսում ենք ճնշել ընդդիմությանը, արհեստականորեն պիտակավորելով»,- հայտարարել է նախարար Լավրովը՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված վեբինարի ընթացքում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, որ Ռուսաստանը երբեք առաջինը գործողությունների չի գնում։ Նա հիշեցրել է, որ ռուսական երկու առաջատար ԶԼՄ-ներ՝ Russia Today-ը եւ Sputnik-ը ճանաչվել են որպես արտասահմանյան գործակալներ եւ Ռուսաստանը բացարձակապես հայելային պատասխան է տվել, այն դեպքում, երբ վերջիններս համառում են եւ չեն ուզում ենթարկվել ռուսական օրենքների պահանջներին եւ համապատասխան կերպով, ըստ օրենքի մակնշել իրենց կոնտենտը։