Փաշինյանը պաշտոնի նշանակման պահին չի իմացել, որ Ռաֆիկ Մաշադյանը իր կնոջ բարեկամն է

Փաշինյանը պաշտոնի  նշանակման  պահին չի իմացել, որ Ռաֆիկ Մաշադյանը իր կնոջ բարեկամն է

 

Աննա Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Hasmik Harutyunyan

3 hrs ·

Ռադիո Ավրորայի հարցմանն ի պատասխան Աննա Հակոբյանը ասել է.
«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»:

Մի քանի անգամ կարդալուց հետո ոնց որ թե ճիշտ հասկացա։ Նիկոլ Փաշինյանը չի իմացել, որ Ռաֆիկ Մաշադյանը իր կնոջ խորթ մորաքրոջ թոռն է կամ  բարեկամը։ Հիշեցնենք, որ Ռաֆիկ Մաշադյանը 2018 թվականի մայիսի 24-ին նշանակվել է ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ։

Փետրվարի 4-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ։