ԵԱՏՄ-ը պատժամիջոցների ֆոնին ի վիճակի է լուծել Իրանի տնտեսական խնդիրները. Յահյա Ռահիմ Սաֆարի

ԵԱՏՄ-ը պատժամիջոցների ֆոնին ի վիճակի է լուծել Իրանի տնտեսական խնդիրները. Յահյա Ռահիմ Սաֆարի

Եվրասիական տնտեսական միությունը պատժամիջոցների ֆոնին ի վիճակի է լուծել Իրանի տնտեսական խնդիրները: Իրանի պետական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Իրանի Իսլամական Հանապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆարին։

Սաֆարին նշել է, որ իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ առավելագույն ճնշման արշավը ձախողվել է:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, օգտագործելով Կասպից ծովի երկրների տնտեսական կարողությունները և առևտրային միջանցքները, գործարկել է երկու ռազմավարական ուղի դեպի Չինաստան Կենտրոնական Ասիայով և Եվրասիական երկրներով», - հավելել է գեներալը։

Նրա խոսքերով՝ բացի Կասպից ծովով Չինաստանին միանալուց, Իրանը կարող է միանալ Եվրոպային Եվրասիական աշխարհաքաղաքական տարածքի և նրա անդամ հինգ երկրի միջոցով:

Իրանը, ըստ Սաֆարիի, կարող է Միջին Ասիան Կասպից ծովի, Իրաքի և Սիրիայի միջոցով միացնել Միջերկրական ծովին և Եվրոպային:

«ԱՄՆ-ը չի կարող վերահսկել Չինաստանի, Ղազախստանի, Իրանի, Թուրքիայի և Միջերկրական ծովի միջով Չինաստանի արտահանման ուղին կամ Իրանի, Իրաքի, Սիրիայի և Միջերկրական ծովի երթուղին», - ընդգծել է ԻՀՊԿ հրամատարի օգնականը։