Կարծում եմ՝ և գործադիրը, և օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն. Գրիգորյան

Կարծում եմ՝ և գործադիրը, և օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն. Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս Եռաբլուրում է։

Անդրադառնալով սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ հարցին, Գրիգորյանն ասաց. «Կարծում եմ՝ և գործադիրը, և օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ճգնաժամին լուծում տան։ Իրավիճակին լուծում տալու վերաբերյալ ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն, քննարկումներ ընթանում են։ Նշեմ, որ քայլեր արդեն եղել են, նույն վաղ թոշակի մասին օրենքը  և Ազգային ժողովի ձեռնարկած քայլերը, դրանք բոլորը հենց նպատակ ունեին ճգնաժամը լուծել։ Քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլել ձեռնարկել։ Սահմանադրական փոփոխությունները կարող են հենց լուծման մի ճանապարհը լինել»։