Ինչու Սերժ Սարգսյանը չի ներկայացել այսօրվա նիստին

Ինչու Սերժ Սարգսյանը չի ներկայացել այսօրվա նիստին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Հերթական անգամ այսօրվա նիստին չի մասնակցում Սերժ Սարգսյանը, պատճառը նույնն է՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված։

Նիստին ներկա չէ նաեւ նրա պաշտպան Ամրամ Մակինյանը. նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դեռեւս չի ստացել։

Նախկին նախագահը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։