Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիաբանանում, օգոստոսի չորսին տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո սկսված բողոքի բազմահազարանոց ցույցերի ֆոնին կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Այդպիսով, իշխանությունները կատարում են ցուցարարների պահանջներից մեկը։ Հիշեցնենք, որ դեռ ուրբաթ օրվանից կառավարության հրաժարականի հարցը ցուցարարների պահանջներից էր դարձել։ Նշենք, որ ուրբաթ օրը ցուցարարները գրավել էին չորս նախարարությունների շենքեր, սակայն գործի էր դրվել բանակը եւ կառավարական շենքերից ցուցարարները հեռացվել էին։