Լոնդոնը երկու անգամ կործանիչներ է օդ է բարձրացրել. պատճառը ռուսներն են

Լոնդոնը երկու անգամ կործանիչներ է օդ է բարձրացրել. պատճառը ռուսներն են

Բրիտանական կործանիչներն այս շաբաթ երկու անգամ օդ են բարձրացել Լեհաստանի հյուսիսում գտնվող Մալբորկի ռազմաօդային բազայից՝ ռուսական ինքնաթիռներին ուղեկցելու համար: 

Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Առաջին թռիչքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ապրիլի 15-ին, հրամանատարությունը բրիտանական ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ է ուղարկել Բալթիկ ծովի վրայով ռուսական Իլ-20 ինքնաթիռին հետևելու համար։

Եվս երկու կործանիչ օդ է բարձրացել հինգշաբթի՝ ապրիլի 17-ին: Այնուհետև «անհայտ ինքնաթիռը լքել է Կալինինգրադի մարզի օդային տարածքը և մոտ է եղել ՆԱՏՕ-ի օդային տարածքին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։