Մոնթե ջան, նորից ենք հետ բերելու ամեն կորցրած, երդվում ենք

Մոնթե ջան, նորից ենք հետ բերելու ամեն կորցրած, երդվում ենք

Այսօր մենք ունենք մեկ թշնամի և մեկ մարդ։ Թշնամին թուրքն է և նրան օգնող եղբայրը Նիկոլ Փաշինյանն է։ Մենք ուզում ենք նրանից ազատվել, հետևաբար, շատ լավ հասկանում ենք, որ միայն միասին կարող ենք։ Եթե որևէ այլ քաղաքական ուժ կարողանար դա մենակ անել, ուրեմն վաղուց արած կլիներ։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «5165»-ի առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Ամեն օր նրա արած չարագործություններից կորցնում ենք ու էլի չենք կարողանում ազատվել, ինչու, որովհետև միաբան չենք։ Պատասխանատու հայտարարում եմ՝ հանդիպելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք կօգնեն միասին ազատվել այս չարիքից»,- ասաց Տոնոյանը։

«Այսօր Մոնթեի ծնունդն է։ Մոնթեն ասում էր, թե իր կենացը չխմենք ,այլ իր գործը շարունակենք։ Մոնթե ջան, երդվում ենք, գործդ կատարելու ենք ու նորից ենք հետ բերելու ամեն կորցրած»,- հավելեց Տոնոյանը։