Օլիմպիական խաղերը ևս կհետաձգվե՞ն

Օլիմպիական խաղերը ևս կհետաձգվե՞ն

Ճապոնիայի իշխանությունները առաջին ագամ խոսել են Տոկիոյում 2020 թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հնարավոր սպառնալիքների մասին: Երկրի փոխվարչապետը չի բացառել, որ Օլիմպիական խաղերը ևս կարող են հետ հետաձգել։ 

Ճապոնիայի փոխվարչապետ Տարո Ասոն, որը նաև երկրի ֆինանսների նախարարն է, հայտարարել է, որ եթե նույնիսկ Ճապոնիան կարողանա զսպել կորոնավիրուսի համաճարակը, Օլիմպիադայի անցկացումը «իմաստ չի ունենա», եթե մյուս երկրները չկարողանան իրենց մարզիկներին ուղարկել:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի խոշորագույն մրցաշարերից մեկը՝ Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանար 2020 թվականի ամռանը, ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպած օնլայն կոնֆերանսի ժամանակ՝ պայմանավորված կորոնավիրուսով, պաշտոնապես հետաձգեց։