Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» նիստի օրը․ Քոչարյանը ներկա չի լինի

Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» նիստի օրը․ Քոչարյանը ներկա չի լինի

«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» գործով նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ 

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն ամենայն հավանականությամբ նիստին չի մասնակցի։

Այս գործով Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն էլ ասաց, որ քաղհայցով կալանավորված անձանց դատարան չեն տեղափոխում, հետեւաբար Քոչարյանը նիստին ներկա չի լինի։

Նշենք, որ քաղաքացիական այս գործը մակագրվել է դատավոր  Էդիկ Ավետիսյանին։
Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և 2 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Հայցադիմումը դատարան է մուտք եղել նոյեմբերի 13-ին, այն ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․

«Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ...»: