Հարթակների բարեկարգում՝ ուղևորների հարմարավետության համար

Հաճախորդակենտրոն քաղաքականության շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ուղևորների սպասարկման որակի բարելավման նպատակով։
Ներկայում իրականացվում են ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ ուղևորատար հարթակների՝ Երևան, Արագած, Արաքս կայարաններում և Արմավիրի մարզի Արտաշար գյուղի կանգառային կետում։ Երևանի կայարանում նախատեսվում են նաև միջոցառումներ՝ շարժունակության սահմանափակում ունեցող ուղևորների համար պայմանները բարելավելու ուղղությամբ։
Երևանի կայարանում աշխատանքների ավարտը նախատեսվում է հունիս ամսին, իսկ Արագածի և Արաքսի կայարաններում՝ հուլիսին։ Արտաշար գյուղի կանգառային կետում նոր, հարմարավետ ուղևորատար հարթակի կառուցման աշխատանքները նույնպես կավարտվեն հուլիսին։ Նոր հարթակը կնպաստի այդ ուղղությամբ օգտվող ուղևորների հարմարավետության բարձրացմանը։
ՀԿԵ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար։
Благоустройство платформ для удобства пассажиров
В рамках клиенториентированной политики компания «Южно-Кавказская железная дорога» проводит ряд мероприятий по улучшению сервиса обслуживания пассажиров.
В настоящее время проводятся работы по ремонту инфраструктуры, в частности, пассажирских платформ на станциях Ереван, Арагац, Аракс и остановочном пункте села Арташат Армавирского марза. Также на вокзале Ереван планируются мероприятия по улучшению условий для пассажиров с ограниченными возможностями.
По вокзалу Ереван планируется завершить работы в июне, а на станциях Арагац и Аракс – в июле. На остановочном пункте села Арташар работы по обустройству новой высокой пассажирской платформы будут завершены в июле. Новая платформа будет способствовать повышению комфорта пользующихся ею пассажиров.
ЮКЖД приносит извинения пассажирам за временные неудобства․
Կարծիքներ