«Էբոլա» վիրուսը 1500 մարդու կյանք է խլել

«Էբոլա» վիրուսը 1500 մարդու կյանք է խլել

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում «Էբոլա» վիրուսից մահացածների թիվը հասել է 1500-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հավելելով, որ մինչ այդ հաղորդվում էր 1390 զոհի մասին։ Հունիսի 23-ի դրությամբ ընդհանուր վարակվածների թիվը 2239 է, որից 2145-ը հաստատված է, 94-ի մոտ հավանականությունը բարձր է։ Վիրուսից մահացել է 1506 մարդ, բուժվել է 621 մարդ։ Հիշեցնենք, որ վիրուսի համաճարակի ներկայիս բռնկումը սկսվել է անցյալ տարվա հուլիսի վերջից։