Կոնստանտին Օրբելյանը առաջադրվել է «Գրեմմի 2020»-ի

Կոնստանտին Օրբելյանը առաջադրվել է «Գրեմմի 2020»-ի

Այս շաբաթ հայտարարվեց, որ Սթիվեն Կաստելլոյի եւ Կաունաս-Սիթիի սիմֆոնիկի մասնակցությամբ հավաքածուն՝ ղեկավարությամբ Կոնստանտին Օրբելյանի, առաջադրվել է «Գրեմմի 2020» մրցանակի՝ «Լավագոյն դասական վոկալ սոլո ալբոմ» անվանակարգում։

Օպերային նորությունների մեկնաբան Մարիա Մացարոն նշում է, որ «տենորը երգում է հիասքանչ, ինչպես երբեք, եւ հավաքածուում ներկայացված են նրա լավագույն բելկանտո հիթերը»։

Հիշեցնենք, որ 32-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը կկայանա Լոս Անջելեսի Staples Center-ում 2020-ի հունվարին։