Նախագահը խոսել է սեքսի եւ թմրանյութերի մասին

Նախագահը խոսել է սեքսի եւ թմրանյութերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, թե ինչն է իրեն ամենից շատն անհանգստացնում ժամանակակից երիտասարդության մշակույթի մեջ, ներառյալ նաեւ ռեփը։ Ինչպես հայտնում է «Ինտորֆաքս» լրատվական գործակալությունը, նախագահ Պուտինը մասնավորապես ասել է հետեւյալը․ «Ահա դուք ասացիք, որ ռեփը եւ մնացած ժամանակակից փոփ մշակույթը կանգնած է երեք հենասյուների վրաէ սեքս, թմրանյութեր եւ բողոք։ Այս ամենից ամենաշատն ինձ անհանգստացնում են թմրանյութերը։ Ակնհայտ է, որ դա դեգրացիայի տանող ուղի է։ Եթե նրանք ուզում են այնտեղ անել դա, ինչ ուզում է թող անեն, դա իրենց գործն է, սակայն այստեղ մենք պետք է մտածենք այն մասին, որպեսզի այնպես կազմակերպենք աշխատանքը, որ դա թույլ չտանք»։ Պուտինը ասել է, որ դեմ է երիտասարդության դաստիարակության արգելքների մեթոդի կիրառմանը եւ կարծում է, որ շատ ավելի ընդունելի է պարզապես օգնել եւ երիտասարդներին ճիշտ հունով ուղղորդելը։