ՀՀ ԱԳՆ-ին, ՊՆ-ին չի՞ մտահոգում Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը

ՀՀ ԱԳՆ-ին, ՊՆ-ին չի՞ մտահոգում Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը
Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մտահոգված է, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին 40 կամիկաձե դռոններ վաճառելու վերաբերյալ Հայաստանից որեւէ արձագանք չի եղել։ Այդ մասին նա գրել է իր «Ֆեյսբուք»-ի էջում՝ հընթացս հարցնելով՝ հաշտվե՞լ ենք էդ մտքի հետ, պայքար չենք տանելո՞ւ դրա դեմ։

Մեզ հետ զրույցում Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն Իսրայելից զենք է գնում, վերջին անգամ գնել է հակաօդային պաշտպանության զենք՝ մետաղե գմբեթներ, որոնք Ադրբեջանը ձեռք է բերել Ադրբեջանից, սակայն հայկական կողմն այդ մասին չունի հստակ տեղեկություն։

«Հիմա պարզվել է, որ այդ դռոնները ձեռք են բերվել իսրայելական կամիկաձե արտադրող ձեռնարկության կողմից։ Սրանք նույն անօդաչու թռչող սարքերն են, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորականների մահվան պատճառ դարձան։ Դրանք լուրջ զենքեր են, դրանց հակազդելը բավականին բարդ է, եւ Ադրբեջանը շարունակաբար զենք է ձեռք բերում Իսրայելից։ Այս ֆոնին Հայաստանը Իսրայելի հետ ակտիվ չի աշխատում։ Հաշվի առնենք, որ մենք Իսրայելում չունենք դեսպան, Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երեւանում է։ Սա, իհարկե, խանգարում է, որ Հայաստանն արդյուանվետ պայքարի Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու դեմ։ Կան, իհարկե, հնարավորություններ՝ անելու հակաքայլեր, բայց այս պահի դրությամբ նույնիսկ ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունները, ԱԺ-ն, կառավարությունը չեն արել հայտարարություններ»,- մեզ հետ զրույցում նշեց Սուրեն Սարգսյանը։