Կզբաղվեն Սեւ ծովի ականազերծմամբ 

Կզբաղվեն Սեւ ծովի ականազերծմամբ 

Թուրքիան, Ռումինիան եւ Բուլղարիան համատեղ ստորաբաժանում կստեղծեն, որը կզբաղվի Սեւ ծովի՝ իրենց տարածքային ջրերի ականազերծմամբ։ Հատկապես խոսքը վերաբերում է այն ականներին, որոնք Սեւ ծովյան ակվատորիայում հայտնվել են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։ Այս մասին հայտնում է Bloomberg ամերիկյան հեղինակավոր պարբերականը։

Նոր ստորաբաժանման ստեղծման հարցերի կարգավորման համար երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները մտադիր են հանդիպել Անկարայում արդեն վաղը՝ նոյեմբերի 22-ին։ Հանդիպման ընթացքում ամենայն հավանականությամբ կհամաձայնեցվեն նոր ստորաբաժանման ստեղծման հետ կապված հարցերն ու դետալները։ Վերջնական սակայն դեռ հայտնի չէ, այդ առնչությամբ համաձայնագիր կկնքվի թե ոչ։ Եթե ամեն բան ընթանա նորմալ, ապա արդեն երեք ամիս անց նոր ստորաբաժանումը կսկսի գործել։ Հայտնի է նաեւ, որ վերոնշյալ նոր ստորաբաժանման ստեղծման համար ՆԱՏՕ-ի այլ անդամներ չեն ներգրավվի։