Երբեմն պատգամավորներ են սենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու․․․

Երբեմն պատգամավորներ են սենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ անդրադարձավ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաների հին կմախքների թեմային՝ նկատելով, որ մարդիկ հիմա էլ իրեն մեղադրում են նրա համար, որ ինքը մարդկանց պարտադրում է, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը։

«Էն, որ էդ մետաղը ժանգոտում ա, էնտեղ հիսուն տարի մնացել ա ու ոչ մի կոպեկի շահույթ չի բերել, որ երեխեք են բարձրացել էնտեղ ընկել, որ երեխեքի վիզուալ գեղագիտությունը փչացել ա, էդ՝ ոչինչ։ Ու էստեղ էլի գալիս ա ներքաղաքական դավադրություն, որ սաղ հեղափոխությունը նրա համար էր, որ էդ ժեշտի կուզովները տանեն էլի էդ հին, կոռումպացված ռեժիմի նպատակներին ծառայեցնեն։ խելագարվելու բան ա, թե մարդիկ ոնց են ռեակցիա տալիս»,-ասաց Փաշինյանը։

Ապա մի ուշագրավ խոստովանություն արեց․ «Ու երբեմն էս մարդիկ, ես չեմ թաքցնի՝ մեր կուսակցության անդամներ, երբեմն Ազգային ժողովի պատգամավորներ են սենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու․․․»։ Այստեղ Փաշինյանը ձեռքով պատուհանից ցած նետելու շարժում արեց՝ հասկացնելով, որ մոտը ցանկություն է առաջանում երբեմն այդ պատգամավորներին պատուհանից ցած նետել։

Ապա սկսեց ծիծաղել ու կատակել․ «Դրա համար մեր անվտանգությունը մեր պատուհանները նենց ա դասավորել, որ չեն բացվում․․․ մեկ-երկու նման փորձից հետո»։

Այստեղ էլ իրեն չկարողացավ զսպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ուղղակի ծիծաղից փլվեց սեղանին։