Միշտ քաղաքավարի է․ Շոլցը՝ Պուտինի հետ զրույցների մասին

Միշտ քաղաքավարի է․ Շոլցը՝ Պուտինի հետ զրույցների մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր հեռախոսազրույցների մասին, գրում է Rheinische Post-ը։

«Դրանք երկար խոսակցություններ են, երբեմն մեկ ժամ, երբեմն մեկուկես ժամ: Երբեմն գերմաներեն, երբեմն՝ թարգմանությամբ։ 

Իսկ Պուտինը միշտ շատ քաղաքավարի է», - ասել է Շոլցը գերմանական հրատարակության հետ զրույցում։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ կողմերը փոխզիջման չեն գնում և պահպանում են ուկրաինական հակամարտության վերաբերյալ իրենց տեսակետների արմատական տարբերությունները։