Ոչ թե անցումային, այլ լիարժեք նախագահ եմ․ Քասիմ Ժոմարտ Տոկաեւ

Ոչ թե անցումային, այլ լիարժեք նախագահ եմ․ Քասիմ Ժոմարտ Տոկաեւ

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ ինքը ոչ թե անցումային, այլ լիարժեք նախագահ է։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ընդունված կարծիքի համաձայն, Տոկաեւին, Նազարբաեւի հրաժարականից հետո, ընդունում էին, որպեսզի անցումային նախագահ՝ իշխանության փոխանցման «օպերացիայում»։ «Ես դեմ եմ անցումային կամ տարանցիկ տերմինին։ Ես երբ հարցազրույց էի տալիս ռուսական հեռուստատեսությանը մի քիչ թրոլլինգ արեցի ասելով՝ տարանցում ղազախական ձեւով։ Սակայն ես հիմա ասում եմ, որ ես լիարժեք նախագահ եմ, ոչ թե տարանցիկ ուղեւոր կամ անցումային նախագահ։ Եկեք վերջ տանք այդ տերմիններին։ Ընտրությունները տեղի ունեցան, նախագահը ընտրվեց»,- մասնավորապես ասել է Տոկաեւը։