Ազարյանի գործով նիստը հետաձգվեց

Ազարյանի գործով նիստը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհրդի նիստում քիչ առաջ հետաձգվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը։

Հետաձգման միջնորդություն ներակայացրեց Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը՝ ելնելով այն հանգամանքից, որ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը անձնական պատճառով չի մասնակցելու նիստին։

Նշենք, որ քննությանը ներկայացել էին, ինչպես դատավորն, այնպես էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ըստ ԲԴԽ-ի՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Հատուկ քննչական ծառայության պետի կողմից արդարադատության նախարարին՝ մարտի 13-ին ուղղված հաղորդումը։ Հաղորդումն ուսումնասիրելով արդարադատության նախարարը Ազարյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝  կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:

Ավելի վաղ, դատավորը մեզ հետ զրույցում ասել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստի ժամանակ հարցուպատասխան է լինելու, այդ ժամանակ էլ կպատասխանի հարցերին։

Դատավորի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն ավելի վաղը մեզ հետ զրույցում ասել էր, որ կարգապահական վարույթի հարուցումը համարում է քաղաքական հետպանդում դատավորի նկատմամբ։