Հայաստանում վարակը սկսվել է ոչ թե այս տարվա մարտին, այլ՝ հունվարին

Հայաստանում վարակը սկսվել է ոչ թե այս տարվա մարտին, այլ՝ հունվարին

Հունիսի 6-ին վարչապետ Փաշինյանն իր հերթական սենսացիոն «լայվում» կորոնավիրուսի պատուհասի դրական կողմերը ներկայացրեց: Ասաց, որ 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քան անցյալ տարվա հունիսի 1-ին: Եթե կորոնավիրուսը չլիներ, մարդիկ մահանալու էին քաղցկեղից, իսկ շնչառական հիվանդություններից տառապողներն էլ ավելի ինտենսիվ են բուժում ստացել:

«Նրանք բուժվել են ե՛ւ կորոնավիրուսից, ե՛ւ այդ հիվանդության իր վիճակը լավացել է»,- ուրախությամբ արձանագրում էր վարչապետը: 

Ինչ խոսք, դեռ 2008 թվականի մարտի 1-ին ենք համոզվել, որ վարչապետը հայտնի արտանետման մեջ ուլունք փնտրելու փայլուն մասնագետ է, բացառությամբ այն դեպքի, երբ արտանետումը COVID-19-ն է: Բանն այն է, որ այդ վիրուսի դեպքում մենք չունենք հարցերի պատասխաններ: Հայտնի չէ, թե վարակված եւ առողջացած մարդու մոտ իմունիտետը որքան է տեւում, արդյո՞ք կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը համարվում է լիարժեք եւ, ինչպես մասնագետներն են ասում՝ ստերիլ: «Կորոնավիրուսը, որպես հակածին, լիարժեք է, թե ոչ, հայտնի չէ: Բնական վարակման դեպքում ոչ լիարժեք հակածնի պարագայում օրգանիզմը չի կարող ամբողջությամբ ճանաչել եւ դրան պատասխանել լիարժեք եւ լարված իմունիտետով, ինչը նշանակում է, որ ոչ ստերիլ իմունիտետ է առաջանալու, որի դեպքում կրկնակի վարակումն ուղղակի անխուսափելի է: Կոմպետենտ շրջանակներն ու պաշտոնատարները պետք է գտնեն ու Հայաստանի հանրությանը տան այս հարցերի պատասխանները, որոնք աշխարհի այլ երկրներն էլ չունեն»,- ասում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի մեթոդոլոգիայի վարչության նախկին պետ Արմեն Վարդանյանը: 

Նա մասնագիտությամբ համաճարակաբան է, համաճարակաբանության, միկրոբիոլոգիայի, սնկաբանության և իմունոլոգիայի նեղ մասնագետ, մինչև պետական կառավարման համակարգում հայտնվելը աշխատել է տարբեր պաթոգենների, այդ թվում սիբիրախտի համաճարակային շտամների հետ: 

 

, երկար տարիներ զբաղվել է սիբիրախտի խնդիրներով: Ասում է, որ չի կարող անտարբեր հետեւել, թե ինչպես է կորոնան կլանում Հայաստանը: Նա ասում է, որ Հայաստանում վարակը սկսվել է ոչ թե այս տարվա մարտին, այլ՝ հունվարին. «Ես դրանում համոզված եմ: Բայց ներկա ախտորոշման խայտառակ ցածր ցուցանիշի եւ ներկայացվող վիճակագրությամբ վարակվածության հետեւողականորեն աճող՝ 50 տոկոսից ավելի դրական թեստերը փաստում են, որ երկրում վարակվածության բոլորովին այլ՝ առնվազն հարյուր հազարավոր դեպքերի իրականություն է: Այդ իրականությունում դեռեւս շարունակվող խիստ անբավարար քանակի թեստավորումը կորցրել է իր համաճարակաբանական նշանակությունը եւ կատարման անհրաժեշտությունը»: 

- Ի՞նչ կարող ենք անել: Այսօր տարբեր երկրներում COVID-19-ի հետ կապված հետազոտություններ են արվում, վակցինա են փորձում գտնել, դեղամիջոցներ, իսկ Հայաստանը երկարականջի լսողական ապարատում քնած է: Ի՞նչ պետք է անել, որ չենք արել: 

- Վաղուց պետք է կազմակերպվեր վարակված մարդկանց օրգանիզմում իմունիտետի ձեւավորման հետազոտությունների ծրագիր՝ բնակչության շրջանում սերոմոնիթորինգով (շճադիտարկմամբ) իմունիտետի լարվածությունը բացահայտելու նպատակով: Այս իրավիճակում միակ այլընտրանքը սերոմոնիթորինգն է, որի միջոցով առողջապահության համակարգը կբացահայտի ներկա պահին ազգաբնակչության փաստացի վարակվածության եւ ձեւավորված իմունիտետի լարվածության մակարդակը՝ իմունֆոնը, ինչպես նաեւ համաճարակաբանական կանխատեսումով կփաստի համաճարակի զարգացման ընթացքը՝ պիկի, կայունացման, նվազման եւ միջհամաճարակային փուլերը: Դրա հիմքով պետք է համաճարակաբանական ցուցումների վրա հիմնված՝ պլանավորվեին ոչ միայն սահմանափակումները որոշակի տրամաբանությամբ, հաջորդականությամբ եւ ժամկետներում հանելու ռազմավարությունը եւ գործողությունները, այլեւ տնտեսության գործարկման եւ զարգացման ուղղությունները, հեռանկարներն ու իրականացման ձեւերը: Ի վերջո, երկրի սեփական փորձով կտրվեն հարցերի պատասխանները, թե բնակչության շրջանում երբ եւ ինչպիսի լարվածությամբ հավաքական՝ խմբակային, իմունիտետ կձեւավորվի, ինչը թույլ կտա մտածել՝ ինչ անել համաճարակի դեմ պայքարը ձախողելու եւ իրավիճակն այլեւս անկառավարելի դարձած իրականությունում: 

- Ձեր կարծիքով, իշխանությունը գիտակցո՞ւմ է, որ ձախողել է համավարակի դեմ պայքարը: 

- Իշխանությունը պետք է ազնիվ լինի իր խղճի, ժողովրդի նկատմամբ, խոստովանի սեփական ձախողումն ու անկարողությունը, դադարեցնի ինքնախաբեությունը, հանրությանը տեղեկացնի վարակման անխուսափելիության մասին: Պետք է համարձակություն ունենա օրակարգ բերել եւ քննարկման առարկա դարձնել այն հարցը, որ ստեղծված իրավիճակում միգուցե պետք է դադարեցնե՞լ սահմանափակումները եւ պետական մակարդակով խրախուսել մարդկանց անմիջական շփումները եւ վարակումը, որը թույլ կտա հնարավորինս արագ եւ կարճ ժամկետներում ունենալ ազգաբնակչության միաժամանակյա բնական վարակվածություն, դրա հետեւանքով ունենալ կորոնավիրուսի նկատմամբ հանրության գերազանց մեծամասնության իմունիտետի՝ անընկալունակության կայուն մակարդակ եւ հասարակությանը «դուխով» վերադառնալ նախկին կյանքին՝ հույս ունենալով կամ հավատալով, որ իմունիտետը լիարժեք է, կտեւի գոնե 1 տարի:

- Այսինքն, Դուք առաջարկում եք ռիսկով վարակվե՞լ: 

- Այդ ճանապարհով հասարակության գերազանց մեծամասնությունը կխուսափի վերավարակումից, մինչեւ իմունիտետի ավարտը կյանքի կկոչվի պատվաստանյութը, բնակչության պատվաստումներով հնարավոր կլինի ունենալ հանրային առողջապահության, կյանքի բնականոն շարունակության, համաճարակային կայուն իրավիճակ: Այլ հարց է, թե արդյոք այսօրվա իշխանությունը պատրաստե՞լ է եւ կարող է դիմակայել իրականությանն ու մարտահրավերներին, որոնք պահանջում են ճակատագրական եւ պատասխանատու քաղաքական որոշումներ:

- Վարչապետի «լայվի» ենթատեքստում էլ դա էր՝ որ ժողովուրդ, մտածեք, թե ինչ լավ է վարակվելը, առողջանալը եւ դրանից հետո «դուխով» կյանքը շարունակելը, որ lockdown հայտարարելով՝ հարցը չենք լուծի, ու վարակը կրկին կտարածվի, հենց սկսենք բացվել: 

- Եթե այս միտքը վարչապետի սեփական գաղափարն է, դա մի հարց է, իսկ եթե հուշել են շրջապատի «վայ մասնագետները», այդ թվում՝ առողջապահության, ապա վարչապետն ու հանրությունը պետք է իմանան, որ հերթական անգամ խաբել են եւ չեն ասել ողջ իրականությունը, կամ էլ, մեղմ ասած, այդ մարդիկ պետք է