Եթե ուտելու բան լինեիք, վաղուց իրար «կերել էիք»

Եթե ուտելու բան լինեիք, վաղուց իրար «կերել էիք»

Հազարից մեկ՝ իշխանության մեջ գտնվողները, երբ լրագողների հետ զրույց են ունենում, բացում են իրենց «տան սպիտակեղենը»։ Երևի դա է պատճառը, որ Փաշինյանն արգելել է նրանց խոսել։  Հարցի դեպքում էլ նրանք այնպես են խրտնում ու փախչում, որ նորելուկ հորթը  գլուխ քարին է տվել, թե այդպես «ոտք փոխ առած» գայլի երախից փախչի։ Երբ նրանցից մեկը ոտքը «կախ է գցում» ու հարցի պատասխանում, հաստատ համոզված եղեք, որ Փաշինյանը կոդ նախադասություն է տվել, թե ինչ խոսեն։ 
Երեկվա ՔՊ-ի նիստին «Հրապարակն» արձանագրել է, թե ինչպես են ՔՊ-ականներն «իրար կատոկել, բմբլել»։ Փաշինյանը գիտեր, որ մամուլն անդրադառնալու է։  Որպես փորձառու մանիպուլյատոր՝ կոդային նախադասությունն արդեն տվել էր։ նիստից հետո գրել էր․ «ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր: Մի լավ քննադատեցինք իրար: Ընդ որում՝ բավականին անողոք էր»։ Սա մեսիջ էր, որ ՔՊ-ականներն իմանան հարցի դեպքում՝ ինչպես ֆռռան։ 

․․․Եվ ահա «աներձագը» ընկավ լրագրողների ձեռքը։ Ձագ բառը հուշում է, որ նա թիրախային է ու «ձեռքը ընկնելը»  ոնց որ մի քիչ տեղին չէ, «ճանկն ընկնելն է» տեղին։ Լրագրողների հետ զրույցում, ինչքան փորձեց տեղավորվել Փաշինյանի կոդ նախադասության մեջ, չկարողացավ։ Ձագը, կներեք, աներձագն այսպես արտահայտվեց՝  իրար չենք «կերել»։ Այսինքն պիտի շնորհավորեին, որ իրար չեն «կերել» ու ողջ, առողջ հասել են լրագրողներին։ Փառք Աստծո, որ ձագի ձեռքն ու ոտքը չէին կերել։ Բայց դա չէր էականը․ կարող էին նաև ուտել, ոչ մեկը դրանից չէր նեղվի։ Տեսեք ինչպես է գրքի թերթի պես բացում, թե ինչ է եղել ՔՊ-ում․ «Փակագծեր չեմ բացելու։ Ներթիմային հարցերի վերաբերյալ չեմ պատրաստվում բարձրաձայնել, ժանրը եղել է ինքնաքննադատությունը, բայց բովանդակությունը չեմ ասելու»։ Հետո այնպիսի գնահատական է տալիս, որից հետո մնում է ընդամենը հարցնել՝  բա ինչու՞ ճամպրուկներդ չեք հավաքում ու հեռանում։ Հասկացանք, որ Հայաստանում մեկը չկա, որ ձեզ չքննադատի, որ ձեզ «չուտի» ։ Զարմանում ենք, թե ինչ դիմադրողական  «ճակատ ունեք» , որ այդքան անեծքին, հայհոյանքին, խայտառակ գնահատականներին դիմանում եք։ Բայց չգիտեինք, որ բանը հասել է այնտեղ, որ դուք էլ եք ձեզ «անողոք ուտում»։ Ահա թե ինչ է ասում աներձագը․ «Իրար չենք «կերել»։ Նմանատիպ քննարկումներ շատ են եղել մեր թիմում, շատ ենք հավաքվել փակ դռների հետևում, խոսել ենք ամեն ինչի մասին, քննադատել ենք իրար։ Ինձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա։ Փաշինյանն էլ է իր խոսքում քննադատել ինքն իրեն»։ Եթե քեզնից սկսած, Փաշինյանով վերջացրած, բոլորիդ աշխատանքից դուք եք դժգոհում, եթե բանը հասել է նրան, որ Փաշինյանն իրեն քննադատում կամ քլնգում է, էլ ձեր մնալու իմաստը ո՞րն է։ Էլ ու՞ր մնաց այն խոսքը, որ ասում եք՝ իրար «չենք  կերել»։ Եթե ուտելու բան լինեիք, վաղուց իրար «կերել էիք»․․․