Կատալոնիայում մի ամբողջ շրջան է մեկուսացվել համավարակի պատճառով

Կատալոնիայում մի ամբողջ շրջան է մեկուսացվել համավարակի պատճառով

Իսպանական Կատալոնիայում որոշում է կայացվել հակակորոնավիրուսային սահմանափակումներ մտցնել Լյեդա գավառի Սեգրիա շրջանում, որն ունի ավելի քան երկու հարյուր հազար բնակչություն՝ այդտեղ կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է ինքնավարության ղեկավար Կիմ Տորան։

Կատալոնական տեղական կառավարության ղեկավարը նշել է, որ իրենց համար կարեւոր է մարդկանց կյանքի ու առողջության պահպանումը, հանուն որի էլ նման բարդ որոշում են կայացրել։ Հանգստյան օրերը Կատալոնիայի Լյեդայի գավառի Սեգրիա շրջանն անցկացրել է սահմանափակումների մեջ։