Մինչև Նիկոլը կարգին մարդ է եղել

Մինչև Նիկոլը կարգին մարդ է եղել

Հակոբ  Ասլանյանը մինչև Նիկոլը կարգին մարդ է եղել։ Ուսուցիչ մարդ էր, իր հարգ ու պատվին աշխատում էր, ինչպես շատերը։ Անգամ «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալի էր արժանացել։ Արցախյան երեք պատերազմներին մասնակցել, «Վազգեն Սարգսյան», «Ասպետաց Մեծն Տիգրան» շքանշաններ, «Գարեգին Նժդեհ»,  «Դրաստամատ Կանայան»,  «Զինվոր հայրենյաց», «Մայրական երախտագիտություն» շքանշաններին է արժանացել։ Այդ հարգանքն ու պատիվը մինչև Նիկոլի հետ ձեռք սեղմելն է եղել։ Հենց ընկել է իշխանության թակարդը, դառել է ժողովրդի աչքի գրողը։

Նրա ամեն մի երևալով, ամեն մի խոսքից մարդիկ դևոտվել, չարացել ու հայհոյել են նրան։ Ինքը գոնե հիշու՞մ է, թե երբվանից դառավ ժողովրդի համար մեղմ ասած ոչ ընդունելի կերպար։ Այսօր, երբ կարդում եմ նրա հայտարարությունը, հույս է արթնանում, որ նա կարոտել է այն շրջանը, երբ «գլուխը դինջ» դնում էր բարձին, երբ մարդիկ հարգում էին նրա վաստակը, երբ նիկոլիզմ չկար․․․ Տեսեք ինչ է ասում․ 

«Մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը։ Պատճառը Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են»,-  «Ֆակտորի» հետ  զրույցում է ասել։ Խեղջ մարդը չի կարող միանգամից «յախան թափ տալ» ու ասել՝ ձեր ՔՊ-ն էլ, դուք էլ,  էլ չեմ չեմ ուզում տեսնել, ռադներդ քաշեք, ինձ հանգիստ թողեք։ Չի կարող, որովհետև ՔՊ-ն խաղամոլության պես մի բան է, որ խաղի մեջ ես մտնում, վերջում պիտի տունդ ծախես, կնոջդ հանձնես, որ ազատվես նրանից։ Ուրիշ ձև չկա։ ԹԵ չէ լրիվ արդեն փախած կլինեին։ Ես սա ասում եմ՝ ելնելով այն փաստից, թե ինչի են արժանանում ՔՊ-ն լքողները։ Ո՞նց թե խաղից դուրս գալ, քանի՞ գլուխ ունես։  Ինչևէ, պատգամավորը մանրից է ուզում «ցվրվել»։ Կարծում եմ, որ Հովիկ Աղազարյանի հետ շատերն են մոտիկ եղել ու նրանք էլ պիտի մտածեն, թե ոնց պիտի տեսադաշտից գոնե ժամանակավոր անհետանան,ժամանակ շահեն։ Եթե նրանց թվում է, թե իրենց «դոսյեները»  չեն բացվելու՝ չարաչար սխալվում են։ Այնպես որ պահը պատմական է և իրենց պիտի ապահովագրվեն, այլապես տներն էլ ծախեն՝ տակից դուրս չեն գալու․․․