Հայկական ֆուտբոլի առաջին պրոբլեմը ՀՖՖ ղեկավարությունն է

Լրագրող Մկրտիչ Կարապետյանի գրառումը․
«1. Հայկական ֆուտբոլի առաջին պրոբլեմը ՀՖՖ ղեկավարությունն ու ՀՖՖ էդ խմբակին հովանավորող կառավարությունն են։
2. Ինչու՞ է կառավարությունը հովանավորում մելիքբեկյաններին. որովհետև ՀՖՖ բյուջեն մեծ է, անվերահսկելի փողի հոտ են առել, մտել տենդերներով, գործուղումներով իրենց փայը տանում են։
3. Արայիկհարություննյանները, արսենթորոսյանները ֆուտբոլից չեն հասկանում, բայց էնտուզիազմով պաշտպանում են Մելիքբեկյանին։ Բարդ չի հասկանալ՝ ինչու։
4. ՀՖՖ օրոք փակվել են լուրջ ակումբներ, իսկ չեմպիոն թիմի սեփականատիրոջը անուղղակի ստիպեցին վաճառել ակումբն ու դուրս գալ ֆուտբոլից։
5. Այս ֆեդերացիայի օրոք մեր հավաքականում դադարեց խաղալ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
5. Իհարկե նույնիսկ չարժե խոսել նրանց մասին, ովքեր հայկական ֆուտբոլի վիճակը գնահատելիս հիմք են ընդունում ֆուտզալի ինչ-որ հաղթանակներ ու աղջիկների հավաքականի առկայությունը (կանաչ դաշտի վրա, 11 տղաների ֆուտբոլին հասնեք՝ ձեն տվեք)։ Ավելի ազնիվ չի՞ լինի ասեք Մելիքբեկյանը մեր մոտիկն ա, խնդրում ենք չհայհոյել։
Արմեն Մելիքբեկյանը պետք է գնա, այդ ճանապարհին երկրպագուների բոլոր, անխտիր բոլոր գործողություններն ընդունելի են անկախ հետևանքներից»։
Կարծիքներ