Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհների առաջացման հնարավոր պատճառը․ վարկած

Ամերիկյան Bloomberg պարբերականը գրում է, որ Կալիֆորնիայում հրդեհների պատճառ կարող էր լինել վնասված էլեկտրական հաղորդալարը։ Հաղորդալարը հայտնաբերվել է այն աշտարակի վրա, որը կապված է եղել Eagle Rock Sylmar էլեկտրահաղորդալարերի ցանցի հետ։ Այն պատկանել է Edison International կոմունալ ընկերությանը։ Ներկայումս դեռ չի հստակեցվել, թե երբ է վնասվել հաղորդալարը՝ նախքան հրդեհը, թե այն բանից հետո, երբ սկսվել է այն։
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի Լոս-Անջելեսի արեւմտյան շրջաններում հունվարի յոթից մոլեգնում են դժոխային հրդեհներ, որոնք ներկայումս ընդգրկել են Հյորսթ, Իթոն ու Պասիֆիկ-Պալիսայդս շրջանները։ Հրդեհը հատկապես ուժգնացնում են փչող քամիները։
Կարծիքներ