Վարժական նոր հավաքներ են սպասվում

Վարժական նոր հավաքներ են սպասվում

Կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել, որոնց նպատակն է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումը և մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը։

Վարժական հավաքները կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի համար։